Անտոնիո Կոնտեն մոտ է «Չելսիից» հեռանալուն
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկության հավանականությունը մեծացել է: Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում իտալական «Ռոմայից» 0:3 հաշվով պարտությունից հետո իտալացի մասնագետի եւ «Չելսիի» սեփականատերր Ռոման Աբրամովիչի հարաբերությունները վերջնականապես խզվել են, գրում է Marca-ն: Անտոնիո Կոնտեն դեռ օգոստոսից դժգոհ է եղել տրանսֆերային շուկայում «Չելսիի» ղեկավարության աշխատանքից: Նա մտադիր է ամռանը վերադառնալ Իտալիա եւ գլխավորել «Միլանը»:
Կոնտեն «Չելսին» գլխավորում է 2016 թվականից եւ առաջին մրցաշրջանում նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: