Աղեղնավորներին մեծ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում. Նոյեմբերի 3-ի աստղագուշակ
TVԽոյ
Գործնական առաջընթացի լավ ժամանակ է: Դուք ձեր առաջ նպատակներ եք դնում ու հասնում դրանց անարգել:
Ցուլ
Լուրջ փոփոխությունների սպասելի պետք չէ: Ամեն ինչ խաղաղ է ընթանում: Ձեզ հոգեհարազատ զբաղմունք կգտնեք: Սիրելիի հետ հարաբերություններում ևս հանդարտությունը կպահպանվի:
Երկվորյակ
Ընկերների հետ շփումների լավ օր է: Պատրաստ եղեք մի նորության, որը իր հետ մեծ փոփոխություններ կբերի:
Խեցգետին
Հոգնածություն կզգաք, որը կապված է աշխատանքի հետ: Մի հուսահատվեք, դրանք ժամանակավոր են, ուժեղ եղեք ու համբերատար:
Առյուծ
Խորհուրդ չի տրվում ակտիվություն ցուցաբերել: Խոսքը վերաբերում է և գործնականին, և անձնականին, լավ մտածեք, նոր որոշում կայացրեք:
Կույս
Սկսեք զբաղվել ձեր արողջությամբ: Դուք տարվել եք աշխատանքով, մոռացել եք ձեր առողջությունը և անձնականը, ժամանակն է զբաղվել ձեզանով:
Կշեռք
Կյանքի մանրուքները դրեք մի կողմ: Դուք սովոր եք ամեն մանրուքից մեծ պատմություն դարձնել: Սովորեք կյանքին ուրիշ կերպ նայել, ուշադրություն դարձրեք գլխավորին:
Կարիճ
Գործի մեջ հնարավոր է սխալ թույլ տաք, ինչը կհանգեցնի նրան, որ նկատողություն կստանաք: Մի ընկճվեք: Սխալները մարդկանց համար են:
Աղեղնավոր
Գործնական առումով մեծ փոփոխություններ չեն սպասվում: Դրա փոխարեն մեծ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում: Սիրելիից հարաբերություններն օրինականացնելու առաջարկ կստանաք:
Այծեղջյուր
Փոփոխություննե՞ր եք ուզում, ապա մի հապաղեք, ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքը վերցրեք, սկսեք զբաղվել ձեզնով, մի լսեք կողքի մարդկանց, լսեք միայն ձեր սրտի ձային:
Ջրհոս
Ձեր հաշվենկատության ու խելքի շնորհիվ կկարողանանք դուրս գալ ցանկացած տհաճ իրավիճակից, իսկ օրը ցավոք խոստանում է լինել խնդիրներով լի:
Ձկներ
Գլխապտույտ հաջողություն չի սպասվում: Օրը խաղաղ է, հանգստացեք, զբոսնեք, հանդիպեք ընկերների հետ: