Աղջկա արձագանքն ամուսնության առաջարկությանն, ապշեցրեց փեսացուին
TVԱղջկա արձագանքն ամուսնության առաջարկությանն, ապշեցրեց փեսացուին
Րենդի Ուենտը և Միրանդա Մակկալիոնն, Օհայոյի նահանգից, միասին էին ապրում արդեն յոթ տարի, ունեին երկու երեխա: Սակայն Րենդին այդպես էլ ամուսնության առաջարկություն չէր անում, իսկ Միրանդան, ինչպես կանանց մեծամասնությունը երազում էր հարսանիքի մասին, դա նրա բաղձալի երազանքն էր: Րենդին, իմանալով, որ կնոջ համար դա շատ կարևոր է, հաճախ էր կատակներ անում՝ ծնկի էր գալիս նրա առաջ և ձևացնում, թե ամուսնության առաջարկություն է անում: Այդ իսկ պատճառով, երբ որոշել էր սեր խոստովանել կնոջն ու գեղեցիկ, ռոմանտիկ ձևով ամուսնության առաջարկություն անել, կինը պարզապես չհավատաց նրան և այնպես արձագանքեց սիրելիի արարքին, որ փեսացուն ցնցված էր: Intermedia24.ru-ն կներկայացնի մանրամասները.
Միրանդան խոստովանում է, որ իր սիրելին, ամենաքիչը հինգ անգամ ծնկի է եկել իր առաջ և ձևացրել, թե ամուսնության առաջարկություն է անում: Այդ իսկ պատճառով, երբ վերջապես այդ ամենը տեղի էր ունենում իրականում, նա պարզապես չհավատաց՝ կարծելով, որ սիրելին իրեն ծաղրում է, հարվածեց նրա ճակատին խնձորով, որն այդ պահին համտեսում էր: Իսկ երբ հասկացավ, որ փեսացուն չի կատակում և այդ ամենն իրական է, երջանիկ էր և ցնցված: