Ստամբուլն ու Լիսաբոնը Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալելու հայտ են ներկայացրել
ՍպորտԹուրքիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տեղեկացրել են ՈւԵՖԱ-ին 2020 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հետաքրքրվածության մասին:
Պորտուգալիայում անցկացվելու դեպքում հանդիպումը կկայանա Լիսաբոնի «Էշտադիու դու Բենֆիկա» ստադիոնում: Թուրքիան առաջարկել է եզրափակիչն անցկացնել Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում:
2020 թվականի Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնելու հայտ են ներկայացրել Լեհաստանն ու Պորտուգալիան:
Լեհերն առաջարկել են հանդիպումն անցկացնել Գդանսկի «Արենա Գդանսկում», իսկ պորտուգալացիները` «Դրագաու» ստադիոնում: