Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և մարզվել «Ռեալի» ընդհանուր խմբում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մասնակցել է թիմի այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ուելսցին ապաքինվել է վնասվածքից, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում Դորտմունդի «Բորուսիայի» (3:1) հետ կայացած խաղում:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, պաշտպաններ Ռաֆայել Վարանն ու Դանիել Կարվախալը մասնակցել են մարզման առաջին հատվածին:
Մարզմանը չեն մասնակցել դարպասապահներ Կեյլոր Նավասը և Լուկա Զիդանը, ինչպես նաև կիսապաշտպան Մատեո Կովաչիչը: Բոլորն էլ բաց են թողել մարզումը վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ «Ռեալն» Իսպանիայի առաջնության շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 5-ին` սեփական հարկի տակ մրցելով «Լաս Պալմասի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: