Brent տեսակի նավթի գինը 2015-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 62 դոլարը
ՏնտեսությունBrent տեսակի նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 62 դոլարը։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները, փոխանցու է Gazeta-ն։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 2․4 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 62․28 դոլար։
Բարելի դիմաց 62 դոլար արժեքը վերջին անգամ գրանցվել էր 2015-ի հուլիսի 3-ին։