Գվարդիոլա. 5 միավորի առավելությունը հիմա ոչինչ է
Սպորտ84 միավորի հնարավորության դեպքում, 5 միավորի առավելությունը հիմա ոչինչ է, ասել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ մեկնաբանելով կանխատեսումները, որ իր ղեկավարած թիմը մոտ է չեմպիոնությանը:
«Մենք 5 միավորի առավելություն ունենք «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Բայց դեռ 28 հանդիպում կա, 84 միավորի հնարավորություն: Եթե ինձ ասեք, որ մայիսին մենք կցուցադրենք նույն խաղը, ինչ նախորդ երկու ամիսներին, ապա ես կհամաձայնեմ, որ ունենք տիտղոս նվաճելու շանս: Բայց ոչ ոք չի կարող երաշխավորել դա: Ոչ ոք չի կարող ինձ երաշխիք տալ, որ չենք ունենա խաղացողների վնասվածքներ կամ ծանր ժամանակահատվածներ: Մարտ-ապրիլին կխոսենք այս թեմայով, իսկ 84 միավորի հնարավորությամբ 5 միավորը ոչինչ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի 5-ին կընդունի Լոնդոնի «Արսենալին»: