ՏԻՄ ընտրություններին թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան. ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար
ՀասարակությունԱյսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլ քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ Facebook-ի իր էջում։
«Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները»,-հայտնում է Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 69 համայնքներում, որին մասնակցեց ընտրողների 50,06%-ը։