Ժոզե Մոուրինյու. Ամեն ինչ մեր ձեռքերում էր, սակայն չկարողացանք իրացնել պահերը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Չելսիից» կրած պարտությունը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում:
«Հավասար խաղ էր: Երկու թիմերն էլ կարող էին հաղթել: Այսպիսի հանդիպումներում առաջինը գոլի հեղինակ դարձած թիմն ավելի շատ է պաշտպանվում և հաղթում:
Առաջին խաղակեսը հավասար էր, իսկ երկրորդում «Չելսին» մի հատված առավելություն ուներ, և ամեն ինչ ավարտվեց գոլով: Ցավալի է գնդակ բաց թողել նման իրավիճակներում:
Ամեն ինչ մեր ձեռքերում էր: Գոլային պահեր ունեինք, սակայն չկարողացանք իրացնել դրանք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC»-ն: