A Սերիայում 13 մրցաշրջան անցկացրած 105-ամյա ակումբը սնանկ է ճանաչվել
Սպորտ105 տարվա պատմություն ունեցող իտալական «Մոդոնա» ակումբը սնանկ է ճանաչվել, գրում է Football Italia-ն:
«Մոդենան» վաճառելու վերջին փորձերն անհաջող են ավարտվել, իսկ ֆուտբոլիստներ հրաժարվում են դաշտ դուրս գալ մի քանի ամիս աշխատավարձ չստանալու պատճառով:
Իտալական C Սերիայում հանդես եկող ակումբին արդեն գրանցվել է 3 տեխնիկական պարտություն: Նոյեմբերի 5-ին «Մոդոնան» պետք է խաղար «Սանտրկանջելոյի» հետ: Առաջնության կանոնակարգի համաձայն՝ 4 տեխնիկական պարտության դեպքում թիմը դուրս է մնում լիգայից:
«Մոդոնան» A Սերիայում անցկացրել է 13 մրցաշրջան, իսկ վերջին անգամ Իտալիայի ուժեղագույնների լիգայում խաղացել է 2003/04թթ. առաջնությունում: