«Սթոք Սիթիի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 25 տարեկանում
ՍպորտԱնգլիական «Սթոք Սիթիի» նախկին պաշտպան Դիոնատան Տեյշեյրան մահացել է 25 տարեկանում:
Բրազիլացի ֆուտբոլիստի վերջին ակումբն էր մոլդովական «Շերիֆը», որի կազմում նա խաղում էր 2017-ից: Այս ամռանը նա վերադարձել էր Բրազիլիա եւ խոստացել վերադառնալ մոլդովական ակումբ:
The Sun-ի համաձայն՝ Տեյշեյրան մահացել է սրտի կաթվածից: Նա «Սթոք Սիթիի» համակարգում եղել է 2014-2017-ը, սակայն անցկացրել է ընդամենը 2 հանդիպում: