Ծովինարի եւ Ձորագյուղի գյուղապետերը վերընտրվել են
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ծովինար եւ Ձորագյուղ համայնքների ղեկավարներ Մհեր Մարտոյանը եւ Լեւիկ Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով վերընտրվել են իրենց պաշտոններում: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, Ծովինար համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Մհեր Մարտոյանը եւ Ձորագյուղ համայնքի ղեկավարի թեկնածու,ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը մրցակից թեկնածուներ չեն ունեցել: Զարմանալին այն է, որ երկու տեղերում էլ, նախնական տվյալներով, նրանք շահել են նույնքան ձայներ՝ 1239:
Լեւիկ Գրիգորյանը Ձորագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվում է 6, Մհեր Մարտոյանը՝ Ծովինար համայնքի ղեկավարի պաշտոնում՝ 5 ընտրաշրջան անընդմեջ:
Խոսրով Խլղաթյան