Չեմպիոնների լիգա. հայտնի է շաբաթվա լավագույն գոլը
ՍպորտՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն գոլի հարցման արդյունքները:
Լավագույնի կոչումը ստացել է «Ռոմա»-«Չելսի» հանդիպման հաշիվը բացած Ստևան Էլ Շարավիի խփած գոլը:
Վերջինիս օգտին քվեարկել է օգտատերերի 31%-ը: Երկրորդ տեղում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը («Անդերլեխտ»), ով ստացել է քվեարկողների ձայների 26%-ը:
Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ Թոմաս Տեյեն, ով աչքի էր ընկալ ադրբեջանական «Ղարաբաղի» հետ խաղում: Իսպանական ակումբի ֆուտբոլիստը ստացել է քվեարկողների ձայների 17%-ը: