Պուչդեմոնի արտահանձնման մասին լսումները կսկվեն նոյեմբերի 17-ին
ՄիջազգայինՊոլ Բեքարը մտադիր է պահանջել Բելգիային հրաժարվել կատարել Իսպանիայի կողմից նրա հաճախորդի ձերբակալության եվրոպական օրդերը՝ դա պատճառաբանելով Մադրիդում Կատալոնիայի նախկին ղեկավարին սպասվող դատարանի կանխակալ և քաղաքականացված բնույթով:
Կիրակի երեկոյան Բելգիայի դատարանն ազատ է արձակել Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նրա չորս աջակիցներին՝ երկրից դուրս չգալու ստորագրությամբ մինչև եվրոպական օրդերի կատարման մասին որոշման կայացումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատալոնիայի նախկին ղեկավարը և կառավարության նախկին չորս անդամները հանձնվել են բելգիական ոստիկանությանը: Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Պուչդեմոնը և շրջանի կառավարության չորս նախկին անդամները ձերբակալվել են: