Զլատան Իբրահիմովիչը խախտել է կանոնակարգը «Մալմյոյին» չեմպիոնական գավաթը հանձնելու ժամանակ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն օգնել է իր հարազատ ակումբին` «Մալմյոյին» տոնել Շվեդիայի առաջնությունում տարած 20-րդ հաղթանակը:
Ակումբի երկրպագուներն Իբրահիմովիչին դիմավորել են ծափողջույններով, երբ վերջինս խաղադաշտ է դուրս եկել չեմպիոննական գավաթը ձեռքին:
Դրանից հետո նա խախտել է կանոնակարգը` անտարբերությամբ անցնելով Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կառլ-Էրիկ Նիլսոնի կողքով, ով պետք է տրամադրեր չեմպիոնական գավաթը թիմի ավագ Մարկուս Ռոզենբերգին:
Դրա փոխարեն Իբրահիմովիչն իր մոտ է հրավիրել Ռոզենբերգին, ինչից հետո գավաթը հանձնել է թիմին: