«Վարդարը» խոշոր հաշվով հաղթել է «Սկոպյեին», Տիգրան Բարսեղյանը` գոլային փոխանցման հեղինակ
ՍպորտՄակեդոնիայի առաջնության 14-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Սկոպյեին»:
Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 79 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Մեր ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր այդ խաղին:
Այս խաղից հետո «Վարդարը» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: 16-րդ տուրում «Վարդարը» տանը կընդունի «Պելիստերին»: