Տեխասի հրաձգության ժամանակ առնվազն 12-14 երեխաներ են սպանվել
ՄիջազգայինՏեխաս նահանգի Սազերլենդ Սփրիգս քաղաքի եկեղեցու հրաձգրության ժամանակ զոհ են դարձել առնվազն 12-ից 14 տարեկան երեխաներ:
Այս մասին հայտարարել է շրջանի շերիֆ Ուիլսոն Ջո Թակիթը, հաղորդում է Independent-ը:
Սակայն 26 զոհերի եւ 20 վիրավորների թվում երեխաների ճշգրիտ քանակը դեռ հայտնի չէ:
Ոստիկանության խոսքով՝ վիրավորների եւ սպանվածների տարիքը 5-ից մինչեւ 72 է տատանվում:
Ներկայումս դեռ միայն քահանայի դստեր՝ 14-ամյա Անաբել Պոմերոյի եւ մեկ հղի կնոջ մահն է հաստատվել:
New York Daily-ն գրում է նաեւ ողջ մնացած 5-ամյա տղայի մասին, որը որովայնին, ձեռքին եւ աճուկային շրջանում 4 հրազենային վնասվածք է ստացել: Նրա մայրը, 5 եւ 7 տարեկան քույրերը հրաձգության հետեւանքով մահացել են:
Նախօրեին Դեվին Պ. Քելին ներխուժել է եկեղեցի, հրաձգություն սկսել՝ սպանելով 26 մարդու: Ավելի ուշ նրան իր ավտոմեքենայում սպանված են հայտնաբերել: