Աբրամովիչի վստահելի մարդկանցից մեկը «Չելսիից» հեռացել է Կոնտեի հետ կոնֆլիկտի պատճառով
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
The Telegraph-ի համաձայն՝ 52-ամյա ֆունկցիոները նման որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ լարված հարաբերությունների պատճառով: Էմենալոն որոշել է կոնֆլիկտի մեջ չմտնել իտալացի մասնագետի եւ «Չելսիի» փոխնախագահ Մարինա Գրանովսկակայի հետ:
Այդ որոշումը տհաճ անակնկալ է եղել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի համար, քանի որ ռուս գործարարը Մայքլ Էմենալոյին համարում է շատ մտերիմ եւ վստահում էր շատ հարցերում:
Էմենալոն «Չելսիում» աշխատում էր 2007-ից: 2011-ին նա նշանակվել էր տեխնիկական տնօրեն եւ պատասխանատու էր նաեւ ակումբի տրանսֆերային քաղաքականության հարցում: