«Ռեալի» նախագահը հանդիպել է Նեյմարի հոր հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի կորցնում «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու հույսը, գրում է Mundo Deportivo-ն:
Պերեսն արդեն հանդիպել է 25-ամյա բրազիլացու հոր հետ, որպեսզի քննարկի նրա տեղափոխության հարցը: Քննարկված տարբերակից մեկի համաձայն՝ Նեյմարը պետք է «Ռեալում» ելույթները սկսի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մինչեւ 2021 թվականը նախատեսված պայամանգրի ավարտից հետո: Թեեւ Արքայական ակումբում դեմ չեն, որ տրանսֆերը կայանա ավելի շուտ:
Ֆլորենտինո Պերեսը Նեյմարին ցանկանում էր ձեռք բերել նաեւ 2013-ին, երբ նա բրազիլական «Սանթոսից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Այս ամռանը ՊՍԺ-ն 222 միլիոն եվրոյով գնեց նրան: Ֆրանսիական ակումբի հետ բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը: