«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Վեստ Հեմը»
ՍպորտՇոտլանդացի մասնագետ Դեւիդ Մոյեսը նշանակվել է անգլիական «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:
Լոնդոնյան ակումբի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
54-ամյա Մոյեսի նախորդ աշխատավայրը եղել է անգլիական «Սանդերլենդը», որը նա գլխավորեց նախորդ մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ 2015 թվականից «Վեստ Հեմը» գլխավորում էր խորվաթ մասնագետ Սլավեն Բիլիչը, որը պաշտոնանկ էր արվել նախօրեին: Պրեմյեր լիգայի 11-րդ տուրից հետո լոնդոնյան ակումբը 9 միավորով վտանգավոր գոտու 18-րդ տեղում է: