Ֆեդերեր. Ես այլևս 22 տարեկան չեմ, բայց թենիսից հեռանալու կոնկրետ ժամկետ չեմ նշի
Սպորտ«Մեծ սաղավարտի» մրցումների 19-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե որ դեպքում պատրաստ կլինի ավարտել կարիերան:
36-ամյա շվեյցարացի մարզիկը տարին կավարտի որպես աշխարհի երկրորդ ռակետ.
«Ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ կավարտեմ կարիերաս: Գիտեմ, որ այլևս 22 տարեկան չեմ, բայց չեմ նշի թենիսից հեռանալու կոնկրետ ժամկետներ: Եթե օրգանիզմս ու իմ ընտանիքն ինձ թույլ տան խաղալ, և ես դեռ հաջողությունների հասնեմ և հաճույք ստանամ ուղևորություններից, ապա կշարունակեմ ելույթներս:
Բայց եթե այս 4 գործոններից մեկը չստացվեց, ապա ստիպված կլինեմ կանգ առնել: Դեռևս ամեն ինչ կարգին է»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում «Xinhua»-ն: