Կոսյելնին հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերան Ֆրանսիայի հավաքականում
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» պաշտպան Լորան Կոսյելնին հայտարարել է, որ ԱԱ-2018-ից հետո կավարտի կարիերան Ֆրանսիայի ազգային հավաքականում.
«Ամեն ինչ մի օր ավարտվում է: Ես նույնպես պետք է ավարտեմ կարիերաս ազգային հավաքականի կազմում՝ տեղս զիջելով երիտասարդներին: Դեռևս կես տարի ժամանակ ունեմ: Ինչպես ասում է կինս՝ այս ընթացքում պետք է որքան հնարավոր է լավ հիշողություններ ինձ հետ տանեմ»,- պաշտպանի խոսքերը մեջբերում է «L'Equipe»-ը
Նշենք, որ Կոսյելնին Ֆրանսիայի ընտրանու կազմում հանդես է գալիս 2011 թվականից: Անցկացրած 49 հանդիպումներում նա դարձել է 1 գոլի հեղինակ: