Մասկերանո. ԱԱ-2018-ը Մեսսիի վերջին հնարավորությունն է
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն կարծում է, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը Արգենտինայի ներկայիս հավաքականի համար գավաթը նվաճելու վերջին հնարավորությունն է.
«Հավատում եմ, որ ընտրական փուլի հանդիպումներից դասեր ենք քաղել: Ցանկանում ենք կառուցել հավաքական, որը լավ հանդես կգա Ռուսաստանում: Մեսսին ու ազգային թիմի մյուս խաղացողները աշխարհի առաջնությունը նվաճելու ևս մեկ հնարավորություն են ստացել:
Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես թիմը կպատրաստվի գալիք հանդիպումներին: Պետք է սխալներ թույլ չտանք և ակտիվ գործենք առջևի գծում: Այս մրցաշարը վերջին հնարավորությունն է լինելու տիտղոս նվաճելու համար»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է «TyC Sport»-ը: