Երկրին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում
ՀասարակությունՆոյեմբերի առաջին կեսին Երկրին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում: Դրանք Արեւի վրա բռնկման հետեւանք կլինեն, հաղորդում է Oane-ը:
Արեւային ակտիվությունը առնվազն 6 ամիս կնկատվի եւ նվազագույն ցուցանիշի միայն 2018-ի գարնանը կհասնի:
Մագնիսական փոթորիկները մեծ վտանգ կարող են ներկայացնել նաեւ համակարգերի եւ սարքերի համար: Արեւի ակտիվության մոտեցումը կարող են զգալ նաեւ մոլորակի էլեկտրոհամակարգերը:
Էլեկտրական կայաններում եւ էլեկտրահաղորդման գծերում վթարներ են հնարավոր: Որոշ սարքերի աշխատանքը կխափանվի:
Նոյեմբերի 8-ից 11-ը փոթորիկները G1 եւ G2 կարգավիճակի կհասնեն: Նոյեմբերի 12-ից գեոմագնիսական դաշտը իր հանգիստ վիճակին կվերադառնա: