Սթիվեն Հոքինգը 2600 թվականին մարդկության անհետացում է կանխատեսել
ՀասարակությունԲրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը 2600 թվականին մարդկության անհետացում է կանխատեսել:
Ֆիզիկոսի կարծիքով, որը տեսակապով շփվել է Պեկինում Tencent WE գագաթաժողովի մասնակիցների հետ, քաղաքակրթությանը գերբնակեցման վտանգ է սպառնում եւ էներգիայի աճող պահանջ, որի հետեւաքնով Երկիրը կրակե գնդի է վերածվել, հաղորդում է New York Post-ը:
Նա առաջրկել է խուսափել աղետից՝ մարդկության տեղափոխման համար հարմար մոլորակ փնտրելով:
Նրա խոոսքով՝ Երկրին կարող է փոխարինել ալֆա Ցենտավրայի արբանյակը, որտեղ քաղաքակրթությունը կարող է մոտ միլիոն տարի ապրել: Նա կոչ է արել սատարել Breakthrough Starshot նախագծին, որի նախաձեռնողներից մեկն ինքն է: