Ինքնաթիռն անկառավարելի կնոջ պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
ՀասարակությունԴեպի Բալի ճամփորդությունը իրանցի ամուսնական զույգի համար անսպասելի է ավարտվել: Ինքնաթիռը, որով նրանք թռել են, ստիպված է եղել Հնդկաստանի Չենայի օդանավակայանում վայրէջք կատարել, երբ կինն իմացել է ամուսնու դավաճանության մասին, հաղորդում է HT-ն:
Երբ ամուսինը քնած է եղել, կինը նրա հեռախոսում անվատարմությունն ապացուցող նամակագրութուն է գտել: Նա զայրացել է եւ այնքան անկառավարելի է դարձել, որ որոշում է ընդունվել մոտակա օդանավայականում վայրէջք կատարել: Կնոջը, ամուսնուն եւ երեխային իջեցրել են ինքնաթիռից, որից հետո օդանավը Բալի է ուղեւորվել: