Կամո Հովհաննիսյան. Երկար եմ սպասել Բելառուսի ընտրանու հետ հանդիպմանը
ՍպորտՎաղը` նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ:
Հայաստանի ընտրանու պաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով հանդես է գալիս բելառուսական «Տորպեդո ԲելԱԶ» ակումբում, հարցազրույց է ունեցել Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ:
«Երկար եմ սպասել այս հանդիպմանը: Երբ իմացա, որ խաղալու ենք Բելառուսի հետ, հետաքրքրությունն ավելի մեծացավ: Կարծում եմ` շատ հետաքրքիր խաղ է լինելու երկու թիմերի համար»,- նշել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: