Դանիելե Դե Ռոսի. Չէի ցանկանա խաղալ նույնիսկ ոտքը կոտրած 40-ամյա Իբրահիմովիչի հետ
ՍպորտԻտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին խոսել է Շվեդիայի հետ ԱԱ-2018-ի ուղեգրի համար անցումային խաղերի մասին, որոնք կկայանան նոյեմբերի 10-ին և 13-ին:
«Այն փաստը, որ Շվեդիայի հավաքականում չէ Իբրահիմովիչը, մեծացնում է ցանկացած մրցակցի շանսերը: Չէի ցանկանա խաղալ նույնիսկ ոտքը կոտրած 40-ամյա Զլատանի դեմ: Մեզ համար վստահաբար ավելի լավ է , որ նա չկա:
Բանն այն չէ, որ այլ ֆուտբոլիստները մեզ ծանոթ չեն, գիտենք նրանց, քանի որ ոմանք խաղում են Իտալիայում, իսկ մյուսները՝ Եվրոպայում: Չենք թերագնահատի նրանց»,- Դե Ռոսիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: