Վերջին 16 տարում ԱՄՆ-ը արտասահմանում պատերազմների վրա 4,3 տրլն դոլար է ծախսել
ՄիջազգայինՆյու Յորք քաղաքում երկնաքերների դեմ ահաբեկչական գրոհից հետո ԱՄՆ-ը արտասահմանում պատերազմների վրա 4,3 տրլն դոլար է ծախսել։ Նման եզրակացության են եկել Բրաունի համալսարանի Ուոթսոնի անվան հետազոտական ինստիտուտի զեկույցի հեղինակները, փոխանցում է Lenta-ն։
Փաստաթղթում ասվում է, որ ներկա հակամարտությունների պահպանման դեպքում ԱՄՆ ծախսերը մինչեւ 2018-ի վերջ կհասնեն մոտ 5,6 տրն դոլարի։ Ընդ որում, մոտ 1 տրլն-ը կծախսվի մարտական գործողությունների մասնակիցների բուժման համար։
Դրանից զեկույցը եզրակացություն է անում, որ վերջին 16 տարում ամերիկացի յուրաքանչյուր հարկատու ԱՄՆ սահմաններից դուրս պատերազմ վարելու համար միջինում 23 368 դոլար է վճարել։
Ընդ որում, զեկույցի հեղինակները նշում են, որ Պենտագոնի համանման հաշվարկները շատ ավելի համեստ են։ ԱՄՆ ՊՆ տվյալներով՝ 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո պատերազմների վրա ծախսվել է 1,52 տրն դոլար, ամեն հարկատուից՝ 7340 դոլար։