Սառը պատերազմից հետո 1-ին անգամ ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կառույցներ է ստեղծում Եվրոպայում
ՄիջազգայինՍառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կառույցներ է ստեղծում Եվրոպայում։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է The Independent-ը։
Մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ստեղծել 2 նոր հրամանատարական կենտրոն։ Դրանցից մեկը կհամակարգի Եվրոպայում զորքերի տեղակայումը, իսկ մյուսը կկենտրոնանա Ատլանտիկայում ռազմածովային ուժերի գործողությունների վրա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն շարունակում է հարմարվել 21-րդ դարի իրողություններին։ «Մեր թիմային կառուցվածքը դաշինքի հիմքն է։ Այն զարգացել է տասնամյակներ շարունակ՝ արտահայտելով անվտանգության փոփոխվող պայմանները»,- հավելել է գխավոր քարտուղարը։ Այդպիսով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոններեի թիվը 7-ից կհասցնի 9-ի։