Ֆուտբոլի Մ18 տարեկանների թիմը պարտվել է ընկերական խաղում
ՍպորտՖուտբոլի Հայաստան մինչև 18 տարեկանների ազգային թիմը պարտվել է ընկերական խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի Մ18 տարեկանների թիմը ընկերական խաղում մրցեց Բելառուսի իր հասակակիցների հետ: Բելառուս ընտրանուն հաջողվեց 64-րդ րոպեին Սակուտայի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակ տոնել:
Օրեր առաջ նույն այս թիմերի խաղում Հայաստանի հավաքականը կրկին պարտվել էր` 1:2 հաշվով:
Լուսանկարը` ՀՖՖ-ի