Սիրիայի բանակը հայտնել է, որ ազատագրել է Ալ Բուքամալ քաղաքը
ՄիջազգայինՍիրիայի բանակի գերագույն հրամանատարությունը հայտնել է, որ Դեր Զորի նահանգում ԻՊ ահաբեկիչներից ազատել է Ալ Բուքամալ քաղաքը։ ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Ալ Բուքամալը արեւմտյան շրջանում ահաբեկիչների վերջին հենակետն էր։
Հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ Ալ Բուքամալ քաղաքի ազատագրումը մեծ նշանակություն ունի, քանի որ դա տարածաշրջանում ԻՊ կազմակերպություն նախաձեռնության պարտության վկայությունն է եւ նրա հովանավորների պլանների տապալումը։
«Ալ Բուքամալ քաղաքի ազատագրումը ռազմավարական նվաճում է եւ Սիրիայի տարածքում տարբեր անուններով գործող ահաբեկչական խմբավորումների լիակատար ոչնչացման շրջադարձային կետը»,- ասված է հայտարարության մեջ։