Գողություն, անձի առեւանգումը, մարմնական վնասվածքներ ու բռնաբարություն. Ամփոփում է ոստիկանությունը
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 9- ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 14-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման եւ զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
Բացահայտվել է գողության եւ խարդախության 7-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման եւ խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: