Թրամփը թվիթերյան հաղորդագրություններ է ուղարկել Չինաստանից՝ ի հեճուկս «մեծ firewall-ի»
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած իր այցի ժամանակ շարունակել է օգտվել Twitter-ից՝ ի հեճուկս այդ երկրում այդպիսի ծառայություններից օգտվելու արգելքի, հաղորդում է International Business Times-ը։
«Մեծն չինական firewall- ն» արգելում է Չինաստանի օգտատերերին այցելել այնպիսի կայքեր, ինչպիսիք են Facebook-ը, YouTube-ը, Twitter-ը եւ շատ այլ սոցիալական հարթակներ:
Հաղորդվում է, որ այն հարցին, թե Թրամփն իր այցի ընթացքում կհետեւի արդյոք արգելքին, Սպիտակ տան ներկայացուցիչը բացասաբար է պատասխանել:
«Նախագահը Թվիթերում կգրի այն, ինչ անհրաժեշտ կհամարի», —հայտարարել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ Թվիթերի միջոցով Դոնալդ Թրամփը շփվում է ամերիկացի ժողովրդի հետ, այդ պատճառով նույնիսկ Չինաստանում չի պատրաստվում դադարել օգտվել սոցցանցերից: