Թուրքիան անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Աբդուլլահ Գյուլ
ՄիջազգայինԹուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ երկիրը ոչ մի դեպքում չպետք է զիջումների գնա Եվրամիության հետ բանակցություններում և անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնի դրանք, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Գյուլը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին նախ խորհել, թե որքանով է այդ ամենն օգուտ տալիս թուրք ժողովրդին:
Անցյալ տարի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում:
Ամիսներ առաջ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին դեռ խոսք լինել չի կարող: