Իրաքում 500 ռուս և 200 ադրբեջանցի կին է ձերբակալվել ԻՊ-ին աջակցելու կասկածանքով
ՄիջազգայինԻրաքի անվտանգության ուժերը հարյուրավոր ռուս և ադրբեջանցի կանանց են ձերբակալել, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ:
DW.com-ի հաղորդմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է իրաքյան խորհրդարանի պատգամավոր Վիյան Դահիլը: «512 ռուս և 200 դրբեջանցի կին է ձերբակալվել՝ որպես ԻՊ-ի անդամ և կանլանքի տակ են առնվել իրաքյան ուժերի կողմից»,- գրել է պատգամավորը:
Այս տեղեկության հաստատում պաշտոնական աղբյուրներից դեռևս չի ստացվել:
Այս տարի իրաքյան ուժերին հաջողվել է ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները,որոնք համարվում էին ահաբեկիչների խոշորագույն հենակետերը երկրում: Ազատագրումից հետո ձերբակալված կանանց ընդհանուր թիվը կազում է 1500: