Իսպանական դատարանը չի փոխել կատալոնացի նախարարներին կալանքի տակ պահելու որոշումը
ՄիջազգայինԻսպանիան որոշել է կալանքի տակ թողնել Կատալոնիայի կառավարության նախկին նախարարներին:
Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, Իսպանիայի Ազգային դատարանի դատավոր Կարմեն Լամելան հրաժարվել է բավարարել Պուչդեմոնի կառավարության նախկին անդամների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու մասին՝ ուժի մեջ թողնելով նրանց կալանքի տակ թողնելու որոշումը՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորության:
Դատարանը կարծում է, որ կատալոնացի նախարարների դեմ խափանման միջոցը փոխելու համար հիմնավորում չկա: Ենթադրվում է նաև, որ բանտից դուրս գալով՝ նրանք կարող են հեռանալ երկրից՝ հետևելով Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնի օրինակին, որը ևս 4 պատգամավորի հետ միասին ներկայում գտնվում է Բելգիայում: