Չավին կարիերան կավարտի մրցաշրջանի վերջին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին կարիերան կավարտի ընթացիկ մրցաշրջանից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Mundo Deportivo-ն: Չավին այժմ հանդես է գալիս Կատարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբում:
Չավին կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում հանդես է եկել 17 տարի: «Կապտանռնագույնների» կազմում կիսապաշտպանը 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: Իսպանիայի ազգային թիմի կազմում Չավին դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի չեմպիոն (2008, 2012):