Հանրային մանիպուլյացիան սկսված է
ՎերլուծականԴասադուլավոր ուսանողների և Կարեն Կարապետյանի հանդիպումը, ինչպես և սպասվում էր արդյունք չտվեց։ Զարմանահրաշ փայտիկի օգնությամբ, այդ հանդիպմանն էին հայտնվել նաև Լևոն Մկրտչյանը և Վիգեն Սարգսյանը։ Գոնե ինձ համար զարմանալիորեն, այս գործիչները չկարողացան համոզել ուսանողներին։ Ուսանողները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարն այս նախագծի դեմ։
Եթե գործընթացներին ուշադիր եք հետևում, ապա կտեսնեք, որ իշխանական մամուլը և լրատվամիջոցները ցուցարարներին խիստ գնահատականներ չէին տալիս։ Չէին պիտակավորում, փորձում էին հնարավորինս անաչառ մեկնաբանել տեղի ունեցող։ Սակայն անարդյունավետ հանդիպումից հետո, երբ ուսանողները հայտնեցին իրենց վճռականության մասին՝ շարունակելու պայքարը, իշխանական մամլիչ մեքենան անցավ գործի։
Այժմ, ուսանողներին սկսել են մեղադրել տեղական մեղքերի մեջ։ Այդ մեղքերն իրենց մեջ ներառում են քաղաքական հենարան, տարբեր կուսակցությունների գործոն և այլն։
Այդ մեղքերի մեջ մեղադրողները, հիմնական գործոն են դարձնում Վիգեն Սարգսյանի անձը՝ նրան առանձնացնելով իրականությունից և այլ լույսի ներքո ներկայացնելով։ Փորձում են այս պարզ բողոքը դիտարկել նաև ապագա հնարավոր վարչապետության սկզբունքներից։
Իսկ ավելի դավադիրները, այս ամենը ներկայացնում են որպես գեոպոլիտիկ շահերի բախման հայեցակարգ, ինչն ինքնին ծիծաղելի է։
Ատոմ Ոսկանյան