Ֆրանսիայի ԱԳՆ. Լիբանանի նախկին վարչապետը Սաուդյան Արաբիայում տնային կալանքի տակ չի եղել
ՄիջազգայինԼիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին Սաուդյան Արաբիայում տնային կալանքի տակ չի եղել, եւ նրա տեղաշարժը որեւէ կերպ սահմանափակված չէ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է Reuters–ը։
«Մենք կարծում ենք, որ նա ազատ է իր տեղաշարժի հարցում, եւ կարեւոր է, որ նա ինքն է կատարել իր ընտրությունը»,– ասել է Ժան Իվ Լե Դրիանը։
Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Հարիրիի հետ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Էր Ռիադ կատարած այցից առաջ։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք Մակրոնը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հանդիպել է Հարիրիի հետ։
Հիշեցնենք, որ Հարիրին Էր Ռիադում հայտնել էր իր հրաժարականի մասին՝ ասելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։