Գիգզը նշել է այն միակ դեպքը, երբ ինքը լաց է եղել խաղադաշտում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգսն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում վերհիշել է կարիերայի ամենահիշարժան պահը:
Ուելսցու խոսքով, դա եղել է Չեմպիոնների լիգայի 1999 թվականի եզրափակիչը, երբ ՄՅՈւ-ն հաղթել է «Բավարիային» (2:1).
«Կարիերայիս լավագույն պահը, որը ես երբևէ ապրել եմ ֆուտբոլային խաղադաշտում, եղել է «Կամպ Նոու» մարզադաշտում եզրափակիչ սուլիչի ժամանակ 1999 թվականին: Ես իսկապես լաց էի լինում: Դա միակ դեպքն էր, երբ ֆուտբոլային խաղադաշտում ես լաց եղա: Զգացմունքները խեղդում էին ինձ»,- պատմել է Գիգսը:
Հիշարժան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:1 հաշվով պարտվում էր Մարիո Բասլերի գոլից հետո, բայց կարողացավ կամային հաղթանակ տանել Թեդի Շերինգեմի` 91-րդ, և Ուլե-Գունար Սուլշերի` 93-րդ րոպեին հեղինակած գոլերի շնորհիվ: