Աբեն եւ Պուտինը պայմանավորվել են հետեւել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցային ռեժիմին
ՄիջազգայինՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ ԱԽ սահմանած պատժամիջոցային ռեժիմին խստորեն հետեւելու անհրաժեշտությանը: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ համապատասխան պայմանավորվածությունը 2 երկրների առաջնորդները ձեռք են բերել ուրբաթ Դանանգում ընթացած բանակցություններում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Աբեն Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կորեական թերակղզու ապանուկլեինացման հարցը քննարկելու պատրաստակամության մասին: «Ես պատրաստ եմ միջազգային հարցերի առիթով մեր փոխգործակցության վերաբերյալ կարծիքների փոխանակում կատարել Կորեական թերակղզու ապանուկլեինացման նպատակով»,- ասել է նա: