Սինայի թերակղզում 10 մարդ է զոհվել գրոհայինների հարձակման հետեւանքով
ՄիջազգայինՍինայի թերակղզում ցեմենտ տեղափոխող բեռնատարների վրա ԻՊ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել են 8 քաղաքացիական անձ եւ 2 զինվորական, հայտնում է Reuters-ը՝ վկայակլոչելով անվտանգության ոլորտում աղբյուրներին:
Զոհերի թվում է փոխգնդապետ Հուսեյն Մոհամմեդը: Նախկինում որպես «Անսար Բեյթ ալ Մաքդիս» անունով հայտնի ահաբեկչական խմբավորման գրոհայինները զենք են հափշտակել եւ 7 բեռնատար այրել:
ԻՊ-ն դեռեւս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: