Սաուդյան Արաբիայում զանգվածային կալանավորումները որոշ մտահոգությունների տեղիք են տալիս. Թիլերսոն
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայում զանգվածային կալանավորումները որոշ մտահոգությունների տեղիք են տալիս։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում ավելի քան 200 մարդու կալանավորումը, որոնց մեղադրում են կաշառակերության եւ 100 մլրդ դոլար յուրացնելու մեջ։
Թիլերսոնի խոսքով՝ ինքը վստահ է, որ զանգվածային կալանավորումները լավ պլանավորված էին։ Սակայն նա նշել է, որ դրանք որոշ մտահոգությունների տեղիք են տալիս այնքան ժամանակ, քանի դեռ «չենք տեսել, թե ինչպես են վերաբերվում այդ մարդկանց»։
Նրա զուսպ մեկնաբանությունները տարբերվում են նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքից, որը լիակատար աջակցություն էր հայտնել արքայազն Մուհամմեդին։ «Ես ամբողջովին վստահում եմ թագավոր Սալմանին եւ գահաժառանգ արքայազնին, նրանք հաստատ գիտեն, թե ինչ են անում։ Նրանցից շատերը, որոնց նկատմամբ կոշտ են վարվել, տարիներ շարունակ «կթում» էին իրենց երկիրը»,– գրել էր նա Twitter–ում։