Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի չորս շենքեր նոր կոյուղագիծ կունենան
ՀասարակությունԱրագ թափով առաջ է ընթանում նոր կոյուղագծի կառուցումը Զորավար Անդրանիկի փողոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Երեւան): Հինը հաճախակի խցանումների պատճառով ենթակա չէ հետագա շահագործման:
Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, տեղում վերահսկողություն իրականացնող «Վեոլիա Ջրի» տեխնիկական տնօրինության ներկայացուցիչ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ աշխատանքների սկիզբը դժվար էր: Գրունտը շատ քարքարոտ է, կոյուղին էլ մոտ 2,5մ խորությամբ է գտնվում: Սակայն շուտով կապալառուն՝ «Երջրմուղ-կոյուղի» ՍՊԸ-ն հարմարվել է իրավիճակին ու, մոբիլիզացնելով բոլոր հնարավորությունները, գործն առաջ է տարել:
«Անդրանիկի փողոցի 108 -114շ. կոյուղագծի վերակառուցում» անվանումը կրող ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդհանուր առմամբ 180 մետր տարբեր տրամագծերի կոյուղու ցանց պոլիէթիլենե ակոսավոր խողովակներից, որի ավարտին հարակից 4 բազմահարկերի բնակիչները ջրահեռացման հետ խնդիրներ այլեւս չեն ունենա: