«Ռեալի» կիսապաշտպանը հերթական վնասվածքն է ստացել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հերթական վնասվածք է ստացել,- տեղեկացնում է իսպանական «Marca»-ն:
28-ամյա ֆուտբոլիստը, ով չէր հրավիրվել Ուելսի հավաքական, որպեսզի հասցներ ապաքինվել նոյեմբերի 18-ին «Աթլետիկոյի» դեմ կայանալիք խաղին, ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել:
Ուելսցին վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել սեպտեմբերին Դորտմունդի «Բորուսիայի» հետ (3:1) կայացած խաղում:
Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ևս երկու շաբաթ: