Թուրքիայում ձերբակալել են իր 3 երեխային պատանդ վերցրած տղամարդուն
ՄիջազգայինԹուրքական Իզմիրում ձերբակալել են տղամարդուն, որը պատանդ էր վերցրել իր 3 երեխաներին:
Ինչպես նշում է «Միլլիյեթ»-ը, միջադեպի մասին ոստիկանություն էր ահազանգել տղամարդու կինը:
Ավելի ուշ պարզվել է, որ կնոջ ու ամուսնու միջև անհայտ պատճառներով վեճ է ծագել, ինչից հետո զինված տղամարդն իր 4 երեխայից 3-ին պատանդ է վերցրել:
Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են տղամարդուն, ազատ արձակել երեխաներին, որոնք այնուհետև հոսպիտալացվել են: