Հարավային Կորեայում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին
ՄիջազգայինՀարավային Կորեայում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարար Կիմ Գվան Չժինին։ Նա ձերբակալվել է ընդդիմության իմիջին վնաս հասցնելու նպատակով կիբեռանվտանգության ստորաբաժանումն օգտագործելու համար, հայտնում է ria.ru-ն՝ «Ռոնհապ» գործակալությանը հղումով։
Նրա ձերբակալման հրամանը տրվել է Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանի կողմից։
Կիմ Գվան Չժինը, ինչպես կարծում է քննությունը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ օգտագործել է կիբեռանվտանգության հարցերով ստորաբաժանումը՝ պահպանողականների օգտին հանրային կարծիքի վրա ազդելու համար, որոնք այդ ժամանակ գտնվել են իշխանության ղեկին։
Կիմը գլխավորել է ռազմական գերատեսչությունը 3.5 տարվա ընթացքում՝ սկսած 2010 թվականից։