Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


Միքայել Արամյանը՝ Աննա Սեդոկովայի հետ սիրավեպի լուրերի եւ հայկական սերիալներում նկարահանվելու մասին

NEWS.am STYLE-ը գրում է.

2013 թ-ին նա նկարահանվեց ռուսական հայտնի «Лестница в Небеса» հեռուստասերիալում՝ գրավելով ոչ միայն ռուս, այլեւ հայ հանդիսատեսի սրտերը: 25-ամյա հայ դերասանն այսօր ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ տղամարդկանցից է համարվում: Նրա մասնակցությամբ վերջին ամենաքննարկված նախագիծը Աննա Սեդոկովայի «Не Твоя Вина» տեսահոլովակն է, որից հետո դերասանին սկսեցին սիրավեպ վերագրել «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհու հետ: NEWS.am STYLE-ը Միքայել Արամյանին հանդիպեց Red Carpet ամսագրի շնորհանդեսին: Դերասանն իրեն հատուկ անմիջականությամբ խոսեց իր անվան շուրջ հյուսված բամբասանքների, Հայաստան կատարած այցի եւ իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին:

«Ամեն տարի երկու-երեք անգամ գալիս եմ Հայաստան, այստեղ հայրս է ապրում, այնպես որ՝ հաճախ եմ գնում-գալիս: Առաջին հերթին հայաստանյան այցս կապված է Red Carpet ամսագրի շնորհանդեսի հետ, որի շապիկին ես եմ: Բայց քանի որ տարվա ընթացքում երեք այցելությունը ինձ համար բավարար չէ, փորձում եմ ժամանակ հատկացնել նաեւ մյուս գործերիս»,-ասում է դերասանը, որը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Երեւանում ամենասիրված վայրերց մեկը «Կասկադն» է, որովհետեւ դրա հետ կապված շատ հուշեր ունի: NEWS.am STYLE-ն էլ փորձեց պարզել՝ ի՞նչ հուշեր են դրանք.

«Այո, իսկապես, շատ հուշեր կան կապված «Կասկադի» հետ, սակայն դրանցից ոչ բոլորի մասին կարող եմ բարձրաձայնել (ծիծաղում է): Դե, դրանք բոլորն էլ լավ հուշեր են իրականում, դրա համար էլ դրանք բարձր եմ գնահատում, պարզապես այն ինձ համար ուրիշ նշանակություն ունի»:

Իր նախորդ այցելության ժամանակ դերասանը զբաղված էր ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովի «Армен и Я» ֆիլմի նկարահանումներով, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսին: Նրանից հետաքրքրվեցինք՝ երբ է ֆիլմը լինելու մեծ էկրաններին.

«Հուսով եմ՝ «Армен и Я» ֆիլմի պրեմիերան կկայանա ձմռանը: Ես պրոդյուսերը չեմ, հստակ տեղեկություն չեմ կարող տրամադրել, բայց ուզում եմ հավատալ, որ շուտով այն կլինի էկրաններին»,-նշեց Միքայելը, որը վերջերս Միլանում նկարահանվել է ռուս հայտնի երգիչ Դմիտրի Մալիկովի նոր տեսահոլովակում: Մինչ այն հասանելի կլինի երաժշտասերներին, դերասանի հետ խոսեցինք նաեւ Աննա Սեդոկովայի «Не Твоя Вина» տեսահոլովակի եւ դրա շուրջ ստեղծված քննարկումների մասին.

«Դե, ես այնքան էլ սկանդալային չեմ համարում այդ տեսահոլովակը: Պարզապես մարդիկ սիրում են սիրավեպեր վերագրել դերասաններին: Հերիք է՝ մեկի հետ դուրս գաս մի տեղ, եւ անմիջապես քեզ նոր սիրավեպ կվերագրեն: Իհարկե, մեր սիրավեպի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ես շատ եմ սիրում ու հարգում Աննային, նա արժանի է լավագույնին, քանի որ շատ աշխատասեր երգչուհի է, հրաշալի ու տաղանդավոր արտիստ, բայց այն խոսակցությունները, թե մեր հարաբերություններն ընկերականից այլ փուլ են անցել, սուտ են»,-նշեց Միքայելը՝ անդրադառնալով նաեւ Սարիկ Անդրեասյանի «Любовь в городе Ангелов» ֆիլմին եւ այնտեղի իր խաղընկերուհուն՝ Նատալիա Ռուդովային.

««Любовь в городе Ангелов» ֆիլմի նկարահանումներն իմ կյանքում ամենահիշարժաններից են եղել: Դեռ երբեք այդքան մեծ հաճույք չէի ստացել նկարահանումներից, որքան այդ ժամանակ: Խաղընկերուհիս Նատալիա Ռուդովան է, որի հետ էլ բազմիցս սիրավեպ են վերագրել: Նույնիսկ, ասում էին՝ ինչ վատ ընկերուհիներ են Սեդոկովան ու Ռուդովան, միմյանցից փախցնում են (ծիծաղում է): Այդ ամենը սուտ է: Մենք ուղղակի կոլեգաներ ենք, որոնք միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք են տածում»:

«Лестница в Небеса» հեռուստասերիալի աստղից հետաքրքրվեցինք՝ արդյոք երբեւէ կհամաձայնվի՞ նկարահանվել նաեւ հայկական սերիալներում.

«Կախված է, թե ինչ հեռուստասերիալ եւ նկարահանման ինչ պայմաններ կլինեն: Ես այդքան չեմ խոսում ֆինանսական կողմի մասին: Իմ վերջին հարցազրույցներից մեկում նշել էի, որ բավականին սուր եմ վերաբերվում այդ հարցերին: Ես, ուղղակի, չեմ ցանկանում ինչ-որ բանի մասին վատ արտահայտվել, պարզապես ուզում եմ ավելի լավը տեսնել: Եթե առաջարկը հետաքրքիր լինի, եթե տեսնեմ, որ ընկերությունը միայն կոմերցիոն հետաքրքրվածություն չի ցուցաբերում նախագծի հանդեպ, այլ կա նաեւ ստեղծագործական խանդավառություն, եթե ամեն ինչ որակով ու հետաքրքիր լինի, իհարկե, մեծ սիրով կհամաձայնվեմ նկարահանվել: Էլի եմ կրկնում, որ միայն գումարը նշանակություն չի ունենա: Բայց դեռեւս այդպիսի առաջարկների չեմ հանդիպել: Առհասարակ, Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ կան, նկատի չունեմ միայն դերասաններին, խոսքս նաեւ նկարիչների, ռեժիսորների, պրոդյուսերների… լրագրողների մասին է (ծիծաղում է): Մեր երկիրը լի է տաղանդներով»,-եզրափակեց դերասանը:

Սյունե Առաքելյան

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան