ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի կառավարության վնասները հասնում են 100 մլրդ դոլարի
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրաքի կառավարության վնասները հասնում են 100 մլրդ դոլարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս տեղեկությունները հրապարակել է Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին:
«Պատերազմի ընթացքում Իրաքի կորուստը կազմում է 100 մլրդ դոլար: Իրաքի իշխանությունները շարունակելու են պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ»,-ասել է նա:
Ալ Աբադիի հայտարարությունը հնչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ֆորպոստի վրա հարձակման ֆոնին: